ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս մեկ իսրայելցի պատան...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ է արձակել ևս մեկ իսրայելցի պատանդի, հայտնել է timesofisrael.com-ը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայում ազատ արձակված պատանդներից մեկը հանձնվել է Կարմիր Խաչին և ճանապարհին է դեպի իսրայելական բանակ:

«Կարմիր Խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ պատանդը հանձնվել է նրանց, և նրանք շարժվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղությամբ», - ասվում է ռազմական հայտարարության մեջ։

Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ագամ Բերգերն առևանգվել էր 2023 հոկտեմբերի 7-ին:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։ ՀԱՄԱՍ-ն արդեն վերադարձրել է պատանդների մի մասին: Հրադադարի համաձայնության շրջանակում Իսրայելն էլ պետք է ազատ արձակի բանտերում պահվող 1,900 պաղեստինցու։ 290-ն արդեն ազատվել է: