ՀԱՄԱՍ-ի հանձնած պատանդները կանայք են

Գազայի հատվածում ազատ արձակված երեք պատանդ հանձնվել է իսրայելական բանակին եւ բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Ազատ արձակված երեք պատանդները հանձնվել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության և անվտանգության ուժերին: Ազատ արձակված երեք պատանդներին դեպի Իսրայել են ուղեկցում, նրանք կանցնեն նախնական բժշկական զննում»,- ասված է հաղորդագրությունում։