Համար 38 երթուղու ավտոբուսները կփոխարինվեն մի...

Այս շաբաթվա ընթացքում համար 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով: Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում:

Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները: