ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի անհրաժեշտություն է տեսնում, հայտնում է Sputnik Азерайджан-ը: «Շատ կարեւոր է, որ նրանց, այնուամենայնիվ, հաջողվի մոտ ժամանակներս այցով գտնվել տարածաշրջանում եւ տեղում հասկանալ իրավիճակը, խոսել կողմերի հետ։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել մոտ ժամանակներս», - հայտարարել է նա:



