Համալրվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժ...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում նշանակվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ են կատարվել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։

Ըստ այդմ՝

Երևանի թիվ 1 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տիգրան Սասունիկի Թադևոսյանը.

Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Գարիկ Գևորգի Սահակյանը.

Երևանի թիվ 6 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սևակ Կորյունի Գալստյանը։

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Հայկ Մանվելի Սիրականյանը։

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20 ԸԸՀ-ի անդամի երկուական թափուր պաշտոնը համալրել են Կամո Յուրիկի Հայրապետյանը և Եղիսաբեթ Նորիկի Կարապետյանը։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 27 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Տիգրանի Համբարձումյանը։

Նոր Հաճն քաղաքի թիվ 28 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Զարուհի Արամայիսի Հովհաննիսյանը։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տաթևիկ Մանվելի Ավագյանը։

Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սեյրան Ռազմիկի Ավետիսյանը։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 36 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սրբուհի Ժորժիկի Դավթյանը։

Քվեարկություններն իրականացվել են  նախապատվության քվեակարգով։