Համախմբված ազգը չի զիջի ԱՄՆ և Իսրայելի չափազա...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ եթե ազգը միասնական է, չի զիջի ԱՄՆ և Իսրայելի չափազանցված պահանջներին, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ օրն ունեցած ելույթում Փեզեշքիանը քննադատել է արևմտյան տերությունների երկակի չափորոշիչները՝ ընդգծելով, որ «ցանկացած ազգ, որը չի կարող միասնություն և բարեկամություն հաստատել, կճնշվի, բայց եթե ազգը միասնական լինի իր ժողովրդի հետ, նա այդքան հեշտությամբ չի հանձնվի»։

Իրանի նախագահի խոսքով՝ «Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը անամոթաբար կատարում են ցեղասպանություն ողջ աշխարհում և միաժամանակ խոսում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին», սակայն համախմբված ազգը չի զիջի Միացյալ Նահանգներին և Իսրայելին։