Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն է...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն է բացվելու։ Նա այս մասին ասել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Նա անդրադարձել է նաև սիրիացի գաղթականներին հայրենիք վերադարձնելու հարցին՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր ցանկանում են մնալ, չեն վտարվի Թուրքիայից։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։ Երկրի նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը: