Հալեպում հրադադար է հայտարարվել

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում հրադադարի մասին՝ նպատակ ունենալով վերջ դնել այնտեղ ռազմական իրավիճակին և ճանապարհ հարթել օրենքի և պաշտոնական հաստատությունների վերականգնման համար, հայտարարել է Սիրիայի Պաշտպանության նախարարությունը՝ SANA-ի փոխանցմամբ։

«Հալեպում մեր քաղաքացիական բնակչության անվտանգության համար լիակատար մտահոգությունից ելնելով և բնակելի թաղամասերում ռազմական նոր սրացում կանխելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարում է հրադադար Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զաիդ թաղամասերում, որը ուժի մեջ կմտնի կեսգիշերից հետո ժամը 03:00-ից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը դիմել է Շեյխ Մաքսուդի, Աշրաֆիեի և Բանի Զաիդի զինված խմբավորումներին լքել տարածքը կեսգիշերից հետո՝ ժամը 03:00-ից սկսած, իսկ վերջնաժամկետը սահմանվել է վաղը՝ ուրբաթ, ժամը 09:00-ն։

Զինված խմբավորումներին թույլատրվելու է վերցնել միայն անձնական թեթև զենքեր։ Սիրիայի արաբական բանակը պարտավորվել է ապահովել նրանց ուղեկցությունը և անվտանգ անցումը մինչև երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ հասնելը։