Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքն ի...

Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքն իսրայելական օդային գրոհի պատճառով։

Այս մասին տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է news.am-ը։
«Այսօր ժամը 02.07-ին իսրայելցի հակառակորդը օդային ագրեսիա է իրականացրել Լաթաքիայից արեւմուտք, Միջերկրական ծովի կողմից՝ հարված հասցնելով Հալեպի միջազգային օդանավակայանին։ Գրոհի հետեւանքով այն շարքից դուրս է եկել»,- նշվել է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած գրոհի մասին։