Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»։