Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դ...

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի: