Աշոտ Հովհաննիսյանը գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», որտեղ նա խոսում է Հայաստանի՝ դեռ խորհրդային ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաեւ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Այդ բոլոր հայաստանի համար շատ կարեւոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով եւ մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների անկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է եւ տնօրենը: Ես կուզենամ մենք ծափողջյուններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին: Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին անպայման ձեռք բերել եւ կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին «ՍԻներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:



