Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածի հայկական...

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունից։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: