
Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ին հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: