Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:



