
Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում նոյեմբերի 10-ին ժամը 10:30-ի սահմաններում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: