Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է Մարտուն Գրի...

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, թե ինչ հիմքով է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն (Մարտուն Գրիգորյան–խմբ)»,– այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր հետևյալը. «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»: