Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Գագիկ Ծ...

Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու լուրը։  

«Չենք մեկնաբանում»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին  Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Ավելի վաղ հայտնի էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության՝ հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակում է Ծառուկյանը հրավիրվել։