Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջ...

Հաջորդ տարվա գարնանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստին զեկուցեց, որ 2025 հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։

Արդեն ապրիլից մինչև հունիս աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

Այսինքն՝ այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք, մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա։

Արդեն հուլիսից-դեկտեմբեր հատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։