Հաջորդ տարի առաջին անգամ կմասնակցենք Պիզա միջ...

Այն փոփոխությունները, որ իրականացվում են հանրակրթության ոլորտում ու մասնավորապես հանրակրթության չափորոշչի ներդրումը, նպատակ ուներ բարելավել մեր երեխաների ֆունկցիոնալ գրագիտությունը։ Եվ այդ իմաստով նաև, գիտեք, Տավուշի մարզում փորձարկման արդյունքները ունենք, երկու տարի հետազոտություն է շարունակաբար իրականացվել, որը ցույց է տալիս, որ էապես բարելավվում են այդ ցուցանիշները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք հիմա պլանավորում ենք նաև մյուս տարի մասնակցել Պիզա միջազգային հետազոտությանը, որին մեր երկիրը առաջին անգամ է մասնակցելու, դա թույլ կտա, որ մենք համադրելի արդյունքներ ունենանք ու հասկանանք, թե աշխարհի մասշտաբով տարբեր երկրների շարքում ինչպիսին են են մեր ցուցանիշները հիմա և իհարկե մի քանի տարի հետո:

Դա չորս տարին մեկ իրականացվող հետազոտություն է: Արդեն կկարողանանք տեսնել նաև չափորոշչի ազդեցությունը ընդհանուր երկրի մասշտաբով, բայց սա մեր ամենակարևոր խնդիրներից է։ Նկատի ունեմ, պետք է պարբեր նաև մոնիտորինգի միջոցով տեսնենք ինչպես է փոխվում»,-ասաց նա: