Հաջորդ շաբաթ «Վագները» իր դիրքերը կլքի Բախմու...

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի իր ստորաբաժանումները դուրս կբերի Բախմուտ քաղաքից՝ զինամթերքի պակասի և իր շարքերում մեծ կորուստների պատճառով, գրում է Euronews-ը։

Իր Telegram-ում տեղադրված տեսանյութում Պրիգոժինը «Վագների» մարտիկների և նրանց հրամանատարության անունից հայտարարել է, որ 2023 թվականի մայիսի 10-ին ստիպված են լինելու Բախմուտ քաղաքում իրենց դիրքերը հանձնել պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին, իսկ վարձկաններին տեղափոխել թիկունք՝ վիրավորներին բուժելու համար։

«Զինամթերքի բացակայության պատճառով նրանք դատապարտված են անիմաստ մահվան»,- ընդգծել է Պրիգոժինը՝ դիմելով ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի ժողովրդին։

Զինամթերքի բացակայության համար նա մեղադրել է Գերասիմովին և Շոյգուին: