Հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։