Հաճախ փողոցում եմ լինում, զբոսայգում կամ սրճա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԵՊՀ-ում հանդիպել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նա անդրադարձել է դասախոսներից մեկի հարցին, որը վերաբերում է կառավարություն-քաղաքացիներ կապին:

«Ես գիտեմ, որ հետադարձ կապի հետ կապված խնդիր կա կառավարությունում: Դա է պատճառը, որ այսպիսի քննարկումների և շփումների հնարավորությունը փորձում եմ օգտագործել, շատ հաճախ փողոցում եմ լինում, զբոսայգում կամ սրճարան եմ նստում, պատահական որևէ գյուղ եմ այցելում: Հիմա նոր օգնական եմ ընդունել, որի աշխատանքային հանձնարարությունը հետևյալն է՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիներից ստացված դիմումները գերատեսչությունները չստորագրեն իրար վրա: Սովորաբար ինչ է տեղի ունենում քաղաքացու դիմումի հետ. կառավարությունը մակագրում է մի գերատեսչության, մյուսը մյուսին, վերջինը քաղաքացուն գրում է. «Մեր իրավասության մեջ չէ, շնորհակալություն»»,-ասաց Փաշինյանը: