Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ա...

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով  վերջնական որոշման կայացումը,  կոնվենցիայով  իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել   իրենից կախված  բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան  տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: