
Գյումրիի քաղաքապետարանի դիմաց շարունակում է լարված մնալ։ Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը դիմելով հավաքված մեծաթիվ ոստիկաններին, հայտարարեց. «Ո՞ւմ եք ուզում տանել, քաղաք շինող քաղաքապետի՞ն։ Դուք ծառայություն չեք անում, դու ենթակա ստորադասություն եք անում։ Ես սրտից հիվանդ տղա եմ, ապարատս դրած եկել եմ, դուք չեք թողնում ներս մտնել»։
Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ պետք է ամեն գնով ներս մտնի, որից հետո քաշքշոց առաջացավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։ Քիչ առաջ եւս երկու ավտոբուս ոստիկանական ուժեր եկան։
Իրավապահները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։
Հավաքվածները սուլում են ոստիկաններին ու վանկարկում՝ «ամոթ»։
Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։