Գյումրիում սգո սրահի մոտ Nissan-ը վրաերթի է ե...

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը: 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: