
Արդեն արձանագրել ենք, որ Գյումրու ընտրությունները ողբերգական ավարտ ունեցան իշխանությունների համար։ Չնայած իշխանությունների պարտությանը՝ պետք է արձանագրել, որ ընդդիմության մասով ևս արձանագրվեցին մտահոգություններ։ Ընդդիմադիր թեկնածուները հիմնականում մասնակցում էին ֆիկտիվ կուսակցություններով։ Ընտրություններին մասնակցած և ամենաշատ ձայները ստացած Վարդան Ղուկասյանը հաստատ կոմոնիստ չէ, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայքն» կուսակցությունը անհասկանալի է, թե ինչ գաղափարաների կրող է, ապագայում դժվար է պատկերացնել, որ այդ կուսակցությամբ հնարավոր լինի մասնակցել համապետական ընտրությունների, իսկ Մարտուն Գրիգորյանն իր վերջին հայտարարությամբ ընդգծեց, որ իր վրա կուսակցություններ չեն կարող ազդել, չնայած առաջադրվել էր կուսակցությունների դաշինքով։
Ընդդիմադիր դաշտի միակ դրական լուրը կապված է «Մայր Հայաստան» շարժման հետ։ Այս շարժումը հիմնադրման օրվանից հետո մասնակցել է Երևանի ընտրություններին և ստացել 16 տոկոս և Գյումրու ընտրություններին ու ստացել 6,2 տոկոս։ Կարելի է կարծել, որ շարժման ստացած ձայները նվազել են, բայց իրականում այստեղ դեր է խաղացել Գյումրու առանձնահատկությունը։ Նկատենք, որ «Մայր Հայաստան» Գյումրու թիմը այս ձեռքբերումը ապահովել է ընդամենը մեկ ամսվա աշխատանքի արդյունքում։
Գյումրին 140 հազար բնակիչ ունեցող քաղաք է, այստեղ կա դեռ կլանային մոտեցում և Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի տոկոսները հենց այս մոտեցման արդյունք էին։ Այս մարդիկ իրենց հետ փոխկապակցված կլանների անմիջական ղեկավարներն են։ Իսկ Ռուբեն Մխիթարյանին, ըստ որոշ տեղեկությունների, աջակցել է Սամվել Բալասանյանի կլանը։ Այս դեպքում միջնորդավորված, բայց կրկին դերակատարում է ունեցել կլանը և ոչ քաղաքական միավորը։
Ստացվում, որ ընդդիմությունից միայն Մայր Հայաստանն է, որ ստացել է մաքուր քաղաքական ձայներ ու անցել ավագանի։ Սա նորաստեղծ քաղաքական միավորի համար լավ արդյունք է, որը լավ հիմք է առաջիկա համապետական ընտրություններում էական քաղաքական դերակատարում ստանձնելու համար։