ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր...

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ, ներառյալ՝ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը: