Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղ...

Մարտի 30-ին Գյումրիի արտահերթ ընտրությունների անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել:

«Տեղամասերից միայն մեկի՝ 31/18 ընտրատեղամասի հասցեն է փոփոխվել՝ ընտրատեղամասը գտնվում էր Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով  նշված ընտրատեղամասը տեղափոխվելու է Գործարանային փողոց 8/6 հասցե»,-ասաց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ընտրողները տեղամասերի գտնվելու հասցեները կարող են գտնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում:

Անդրադառնալով տեղամասերի մատչելիությանը՝ Տիգրան Ղազարյանը նշեց, որ դրանցից միայն 15 տոկոսն է հարմարավետ հատուկ կարիք ունեցող անձանց համար:  

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Մատչելի քարտեզ» հարթակը, որտեղ հենաշարժական և տեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կարող էին ընտրել իրենց հարմար ընտրատեղամասերը և մինչև սահմանված ժամկետում իրենց հաշվառումը տեղափոխել մատչելի և հարմար տեղամաս։ 

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։