Գյումրիում ձերբակալվածներից մեկը ՔՊ-ական Կարե...

Sputnik Արմենիայիտեղեկություններով` Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։

Հոկտեմբերի 23-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։

«Վարդուհի Փիլոյանը ՔՊական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է»,– հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Նա Գյումրու համայնքապետարանում առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է և պաշտպանել է Վարդան Ղուկասյանի շահերը։