Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8...

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  աշխատանքների իրականացման նպատակով պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  ծրագրի ընդհանուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները: