
Քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ. կասեցվել է Վարդան Ղուկասյանի և մեղադրվող մյուս անձանց պաշտոնավարումը. այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադրիչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր», – նշել է Աղեկյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։