Գյումրիի բյուջեն հաստատվեց միաձայն. կողմ էր ն...

Գյումրիի ավագանին քիչ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց քաղաքի բյուջեն։ Հատկանշական է, որ կողմ քվեարկեց նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Իր խոսքով, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշեց. «Հարկադիր կատարման ծառայությունում գտնվում է 265 գործ՝ 171 միլիոն դրամի, որից հետ է կանչվել 35 գործ՝ 35 միլիոն դրամի։ Այսինքն, եթե գումարներ է ծախսել քաղաքապետարանը ու ներկայացրել է դատարան, դրանից հետո ինքը հսկայական գումարներ է մուծել դատարանին ու նորից հետ է վերցրել։ Հիմա բացի դրանից, 2015 թվականից գործեր կա հարկադիր կատարման ծառայությունում 117 միլիոնի։ Քաղաքապետարանը բանի տեղ չի դրել, այդպես անտերության մատնված մնացել է։

Հիմա մենք եկել ենք այս գործերը բոլորը հանում ենք, զբաղվում ենք։ Մոտիկ չեն գնացել, ոչ գումարները գանձել են, ոչ դրել են, ոչ վերցրել են։ Խորանում եմ՝ թե ինչն է պատճառը, ասում են՝ դե մոտիկ եմ եղել, կարող է ընտրություններին ինձ դեմ լինեին, ու հետո դիտավորյալ ստվեր են ստեղծել։

Միայն թվերը, որ նայում ենք, աղաղակող է, քաղաքապետարանը «եզան լծի» պես աշխատում է։ Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ։ Մեղայ Աստծո հանկարծ գլուխ գովալ չհամարեք։ ապառք ընդգրկել ենք բյուջեի մեջ։ Հիմա այդ սկզբունքով է քաղաքապետարանը աշխատելու։ Հիմա ինչ որ դուք հաստատում եք, դա այդ իմ գործունեությունը դրանով չի սահմանափակվելու, մենք ավելի շատ ենք հավաքագրելու»։
Նշվեց, որ նախատեսել են համայնքապետարանի և բոլոր ՀՈԱԿ–ների համար 30% աշխատավարձի բարձրացում. «1988 թվականից հետո ես չեմ տեսել մի քաղաքապետարան կամ պետական կառույց, որ 30% աշխատավարձի բարձրացում լինի։ Սա առաջին դեպքն է։ Բացի 30% ից հաջորդ տարի ևս 20 տոկոս անպայման անելու ենք, եթե ոչ ավել։ Այսինքն քարոզարշավի ժամանակ որ ասում էի 50% անպայման աշխատողների աշխատավարձը բարձրանալու է դա հստակ իմացեք, որ անելու ենք։

Քաղաքում մի հատ մարդ չպիտի լինի, որից ես չկարողանամ գումար վերցնել, այդպիսի մարդ չկա, որ քաղաքի գումարները չբերի տա, միայն կարող է այն մարդը գումարների հետ կապված խնդիր ունենա, որ ասենք պատերազմին զավակը մահացել է, կամ հայրը կամ այդ ընտանիքը վատ վիճակի մեջ է։

Բայց ով հնարավորություն ունի, բոլորը պետք է գումարները մուծեն, անխտիր, սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։Ասել եմ՝ քաղաքապետարանի ամբողջ աշխատողների աշխատավարձը, որ տալիս ենք, սկսում ենք իրենցից, գույքահարկ, հողի հարկ, տուրքեր, աղբի վարձ և այլն»։