Գուտերեշը կստանա Աթաթուրքի միջազգային խաղաղու...

Թուրքիան մտադիր է 2025 թվականի Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը շնորհել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Անկարայում՝ հանրապետության օրվա կապակցությամբ՝ թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ։

«Մենք մեր Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը կհանձնենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան ամբողջ աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու իր ջանքերի համար», - հայտարարել է Էրդողանը: