ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը վշտացած է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց գործընկերների մահվան կապակցությամբ: Գլխավոր քարտուղարն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին»,- ասել է Դյուժարիկը:



