Գուցե Պապիկյանը թամադա աշխատի․ հարսանիք կարող...

15 զինծառայողների ողբերգական մահվան միջադեպից հետո որոշ քարոզիչներ փորձում են հանրությանը համոզել, թե Սուրեն Պապիկյանը մեղավոր չէ, քանի որ երկար չէ այդ պաշտոնում նշանակվել ու չէր կարող բոլոր դիրքերի, զորամասերի վերաբերյալ լիարժեք տեղեկությունների տիրապետել, կամ ինքն անձամբ չէր կարող գնալ ու զինվորների համար անվտանգ կացարանի հարց լուծեր։

 

Հետաքրքիր է, որ բանակի հարցում գրեթե ոչինչ անել չկարողացող Սուրեն Պապիկյանը բավական հմուտ կերպով իր հարսանեկան արարողությունը կազմակերպեց Հայաստանի գերթանկարժեք Փարավոն համալիրում։ Այս համալիրում հարսանեկան միջոցառումների կազմակերպումը տատանվում է 40-50 հազար դոլարի սահմաններում, նա կարողացավ իր հարսանեկան արարողությանը մասնակից դարձնել ամենաբարձր վարձատրվող արտիստներին։ Հետաքրքիր է, թե բանակի հարցով զբաղվելու ժամանակ ու միջոնցեր չունեցող նախարարին որտեղից այդքան ժամանակ ու տասնյակ հազար դոլարների հասնող միջոցներ հարսանիք կազմակերպելու համար։ Իշխանական քարոզչամեքենան կարող է ասել, թե իր համար համալիրն ու արտիստները անվճար ծառայություններ են մատուցել, բայց դրանից արդեն կոռուպցիայի հոտ կգա, քանի որ չի կարող պետական պաշտոնյան նման նվերներ ստանալ։ Աշխարհի առաջատար երկրներում նման նվերները համարում են կոռուպցիա։ Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պետական պաշտոն զբաղեցնելու փոխարեն պոմիդոր աճեցնելով զբաղվել, քանի որ վերջինս իր մոտ ավելի լավ է ստացվում։ Նույն մոտիվներով գուցե՞ Փաշինյանը Պապիկյանին առաջարկի հարսանիքների կազմակերպմամբ զբաղվել ու թողնել նախարարի պաշտոնը, քանի որ գոն իր հարսանիքի օրինակով ցույց է տվել, որ լավ հարսանիք է կազմակերպում, իսկ բանակի հարցում տոտալ տապալում է իր մոտ։