ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նամակի արտահոսքին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տիրույթ։
Ռուս պաշտոնյան կասկածի տակ է դրել տեղեկատվության ձեռքբերման օրինականությունը՝ ակնարկելով հնարավոր միջամտության մասին։
«Այդ նորության գլխավոր տարածողներից մեկը դարձավ արևմտյան պետությունների ու հատուկ ծառայությունների հետ փոխկապակցվածությամբ հայտնի ռադիոկայանի հայաստանյան ստորաբաժանումը։ Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել նրանց ձեռքում։ Գուցե դա հենց հիբրիդային հարձակում է. հնարավոր է՝ ինչ-որ բան են կոտրել կամ առգրավել, արժե պարզել սա»,- նշել է Զախարովան։



