Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայաց...

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում: Այս մասին ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու էին հունիսի 7-ին զինծառայողները սահմանված ժամից հետո մասնակցում ընտրություններին:

«Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, դրա համար կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին»,- նշել է Ասրյանը: