Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
«Այո, միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձա՞յն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
Անդրադառնալով հարցին, թե վստա՞հ է, որ ՀՀ օկուպացված տարածքները հնարավոր կլինի վերադարձնել սահմանազատման եղանակով, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց․ «Այո, վստահ եմ։ Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է»։