Գրություն ենք ուղարկել ԱԳՆ՝ կայքերից Սյունիքի...

«ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշեց Լուսինե Գևորգյանը։