Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտն...

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։

«Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի հարվածներ) պատճառով Նաթանզի օբյեկտների ներսում կա ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն», – ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ միջուկային օբյեկտներում ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցառումներով։

«Այս զարգացումները … խորապես մտահոգիչ են։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումները երբեք չպետք է տեղի ունենան՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին։ Նման հարձակումները լուրջ հետևանքներ ունեն միջուկային անվտանգության …, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասել է Գրոսին։

ԱԷՄԳ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ ապահովելու համար, որ միջուկային օբյեկտները լիովին պաշտպանված լինեն և կարողանան շարունակել օգտագործվել խաղաղ նպատակներով։

Գրոսսին ասել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ այցելել Իրան՝ իրավիճակը գնահատելու և անվտանգությունն ապահովելու համար