Գրիգորի Խաչատուրովի բանտարկության պատճառը Տավ...

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» խորագրով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց, որ ՀՀ քաղաքացին չգիտի  իր իրավունքները և պարտականությունները, հետևաբար չի կարողանում դրանց տեր կանգնել:

Բանախոսը հայտնեց, որ ընտությունների ժանման գործում է ընտրության 100% սուբյեկտիվությունը և ընտրված անհատները սուբյեկտիվ որակներով են ընտրվում, ոչ թե առաջ քաշած ծրագրերով:

«Ժողովուդը պետք է ընտրի  կառավարիչ, որն ունենա համապատասխան կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և աշխատանքի արդյունք»,-ասաց Նահապետյանը:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի իրավունքների  պաշտպանության հանրային նախաձեռնության ձևավորման պատճառներին՝ բանախոսը հայտարարեց, որ բանտարկության պատճառը Տավուշի մարզի տարածքների հնարավոր հանձնման համատեքստում է, քանի որ Խաչատուրովը դրան հակազդող գործոն է:

Նրա խոսքով՝ Ադրբեջանական կողմը հավակնում է վերցնել մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 40 հայկական գյուղի և 1-2.5 կմ հետավորության 64 գյուղի տարածքներն ուղիղ նշանառության տակ պահող բարձունքներ:

«Տավուշի ուղղությամբ 104 գյուղում վտանգված են մարդկանց ապրելու հնարավորությունները, իսկ Գրիգորի Խաչատուրովն այն մարդն էր, որն այս գործընթացին՝ կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր»,-հայտարարեց Հայկ Նահապետյանը: