Գրիգոր Մինասյանը իրեն համարում է տղամարդ, կին...

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հետ ԶԼՄ-ների վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպել։ Քննարկմանը մասնակցել ցանակցողների համար նախատեսված հարցաթերթիկում մասնակցի սեռի ընտրության բաժնում երեք սեռ է նշված՝ արական, իգական, ոչ բինար, ինչպես նաև «չեմ ցանկանում պատասխանել» տարբերակ։

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, սա աննախադեպ կամ ավելի շուտ պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ պետական կառույցը համարում է, որ մեր երկրում կա ոչ միայն  արական ու իգական սեռ, այլև ոչ բինար (ոչ բինարը գենդերային ինքնությունների լայն սպեկտր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբևեռ գենդերային համակարգից)։

Ու սա արվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, երբ նախարար է Կարեն Անդրեասյանի սրտի նախարար Գրիգոր Մինասյանը։ Սա առաջին քայլն է տղամարդ և կին ավանդական պատկերացումների խեղման ու վստահաբար վերջինը չի լինելու։ Այս իշխանությունները նաև այս օրակարգը սպասարկելու համար են բերվել իշխանության։

Հ․Գ․ Քննարկմանը ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև նախարար Գրիգոր Մինասյանը։ Քանի որ նման ձևակերպում իր օրոք է առաջ քաշվում։ Հետաքրքիր կլինի իմանալ՝ նախարարն իրեն համարում է տղամարդ, կին, թե՞ ոչ բինար։