Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։ Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և որակով, կամ գտնվում են իրականացման եզրափակիչ փուլում», - նշել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը քննարկում են նոր պայմանավորվածությունների կնքումը․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», - ասել է նա:
«Որոշ առանձին պայմանագրերով իսկապես կան հարցեր, որոնք կապված են պետական պաշտպանական պատվերի կատարման ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսությամբ», - ասել է նա։
Ավելի վաղ պաշտոնականը Երևանը հայտարարել էր, որ ՌԴ-ից դեռևս չեն ստացել շուրջ 400 մլն դոլարի՝ արդեն վճարված սպառազինությունը, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում: