Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս սպառնալիք է ներկայացնում Գրենլանդիայի համար: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը, փոխանցում է gazeta.ru-ն։
«Իհարկե, Գրենլանդիայում ռազմական ուժի կիրառումից հրաժարվելու մասին Թրամփի խոսքերը լավ են, բայց խնդիրն ինքնին չի գոլորշիացել»,-ասել Է Ռասմուսենը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ ձգտում է կղզին ձեռք բերել։
Ավելի վաղ Թրամփը չեղարկել է Գրենլանդիային աջակցող ԵՄ երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ռազմական հակամարտության տարբերակը սեղանին չկա։



