Գրենլանդիայի շների լծասայլերի վարորդների KNQK ասոցիացիան հայտարարել է, որ Գրենլանդիայի ամենամյա Avannaata Qimussersua մրցարշավի շրջանակներում չեղարկվել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրիի հրավերը։
Ինչպես հայտնել են KNQK-ից, Լենդրիի հրավերի մասին ի սկզբանե հայտնի էր դարձել լրագրողի միջոցով: Ասոցիացիան օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը անպատշաճ է համարել: Հրավերն ուղարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ բազմաթիվ կատակների ֆոնին, ներառյալ այն մեկնաբանությունները, թե կղզին բաղկացած է «երկու շների լծասայլից»:
«KNQK-ն տեղեկացվել է, որ զբոսաշրջային ընկերությունը, որը հրավիրել էր ԱՄՆ նահանգապետ Ջեֆ Լենդրիին, միակողմանիորեն հետ է կանչել հրավերը», — հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը:



