Գրենլանդիայի շնորհիվ «Ոսկե գմբեթը» շատ ավելի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում փորձել է Գրենլանդիային տիրանալու իր ձգտումը բացատրել ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, այլ ոչ թե անշարժ գույքի մեջ ներդրում անելով, ինչպես նաև վկայակոչել է Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ տարածքի ռազմավարական դիրքը։

«Այն գտնվում է մի վայրում, որը բառացիորեն կարևորագույն նշանակություն ունի ազգային անվտանգության համար», - ասել է Թրամփը՝ մատնանշելով տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ակտիվության ուժեղացումը։

«Մենք կառուցում ենք «Ոսկե գմբեթ»: Գրենլանդիայի շնորհիվ «Ոսկե գմբեթը» շատ ավելի արդյունավետ կդառնա», - հավելել է Թրամփը։