Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ և նաև համաձայնել է մի քանի հանդիպումներ անցկացնել այս հարցի շուրջ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական էջում։
«Ես շատ լավ զրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ։ Ես համաձայնեցի հանդիպել բոլոր կողմերի հետ Դավոսում։ Ինչպես բոլորին հստակեցրի, Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Վերադարձ չկա, և բոլորը համաձայն են դրա հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դրա հիմնական պատճառը մեր բանակի վերակառուցումն է իմ առաջին ժամկետի ընթացքում, որը շարունակվում է ավելի արագ տեմպերով։ Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա արվում է, բավականին պարզ ասած, ուժի միջոցով», - նշել է Թրամփը:



