«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակները համապատասխանում...

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

««Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին»,- կրկնակի փորձաքննությունից հետո հայտնել են ՍԱՏՄ-ից, տեղեկացնելով, որ ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լաբորատոր փորձաքննությամբ պարզել է, որ 10-ից ավելի արտադրամասերի պաղպաղակների նմուշներում առկա են սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Տվյալ պաղպաղակների շարքում էին նաև «Գրանդ Քենդի» ընկերության մի շարք պաղպաղակներ։