Գոյ մարդասիրական հիմնադրամի ջանքերով բացվեց Կ...

Այսօր, հոկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի Իսակովի 40/4 հասցեում իր գործունեությունը մեկնարկեց ԿերամաԶարդ խեցեգործության արվեստանոց-ուսումնարանը։ Արվեստանոց-ուսումնարանում բացառիկ հնարավորություն է ստեղծված 2020թ պատերազմի անդյունքում տեղահանված արցախցի արվեստագետներին աշխատանքային, մասնագիտական, ստեղծագործական և կրթական միջավայր ապահովելու համար:


Գոյ մարդասիրական հիմնադրամի ջանքերով նրանք կկարողանան իրացնել իրենց մասնագիտական հմտությունները, ստեղծագործել՝ ապահովելով իրենց վաստակը:


Այս ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ, որի շրջանակում տեղահանված արցախցի երեխաները կմասնակցեն նկարչական և խեցեգործական դասընթացների:


Մասնագետ-հոգեբանի միջոցով կկազամակերպվեն արտթերապիայի դասընթացներ՝ ետպատերազմյա տրավմաները հաղթահարելու նպատակով:


Ծրագիրը իրականություն է դարձել մի շարք հիմնադրամների և սփույռքահայ անհատ-բարերաների, սփյուռքյան համայնքների նվիրատվությունների աջակցությամբ, որոնք հիմնադրամի հետ միասին կիսել են պատերազմից տուժած, տեղահանված արցախցիների համար աշխատատեղ-աշխատանոց բացելու գաղափարը: